|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով գտնվում է Լիսաբոնում, որտեղ մասնակցում է «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին:
Աշխատանքային այցի ընթացքում Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտներում համագործակցության խթանման նպատակով «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Սոցիալական ապահովության քաղաքականության և հետազոտությունների Եվրոպական կենտրոնի հետ:
Փոխըմբռնման հուշագրի հիման վրա համատեղ կմշակվեն սոցիալական ոլորտում ռազմավարական փաստաթղթեր, ծրագրեր, կիրականացվեն սոցիալական ոլորտի համեմատական հետազոտություններ, գիտելիքների փոխանակում:
Նախարարական համաժողովը կազմակերպվում է հինգ տարին մեկ անգամ, որտեղ քննարկվում են անդամ պետությունների կողմից փաստաթղթի իրականացման հետ կապված մարտահրավերները, այդ ուղղությամբ արձանագրած ձեռքբերումները և հետագա անելիքները: