Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բեյրութում տիրող ընդհանուր վիճակից խոսելիս պետք է նշեմ, որ այնտեղ, որտեղ կարելի էր մաքրման աշխատանքներ կատարել, երիտասարդ կամավորները կատարում են այդ աշխատանքներն ամեն օր. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի Հայկազյան համալսարանի տնօրեն Փոլ Հայտոսթյանը:
«Պայթյունի կենտրոնից 1-1.5 հեռավորության վրա, որտեղ ավերածություններն ահավոր են, նախնական մաքրման աշխատանքները կատարված ե և ոչ միայն փողոցների, այլ բաժին առ բաժին, խանութ առ խանութ, շենք առ շենք այդ աշխատանքներն իրականացվել են, իհարկե, դեռ կարիքը շատ է, բայց որոշ մասը եղավ, իսկ նրանք, որոնք քիչ ավելի հեռու էին և պետք էր ապակիները, պատուհաները շտկվեն: Բացի այդ սկսել են օժանդակության կոչերը, աշխատանքները: Շատ դրական է, որ մեծաթիվ կողմեր կան, որոնք ցանկանում են օժանդակել: Այսինքն` կան պետություններ, խմբեր, ՀԿ-ներ, ոչ պետական համաշխարհային կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել որոշ նորոգման աշխատանքներ տանել: Մյուս կողմից էլ որոշ երկրներ, օրինակ՝ Քաթար, Մարոկկո և այլն քանդված հիվանդանոցների կողքին վրանների տակ ժամանակավոր հիվանդանոցներ են կառուցել»,- այսպես ներկա վիճակը նկարագրեց նա:
Փոլ Հայտոսթյանը նշեց, որ այս բոլորի մեջ ժողովրդի մեջ շփոթ կա, թե ով ում համար պետք է հանգանակի Լիբանանի մեջ և ով որ օժանդակությունը պետք է տա և ում: «Ահավոր է կործանումը և ոչ մեկ պատրաստ չէ տակավին համադրելու այդ ամբողջ աշխատանքները, և սա միայն լիբանանահայությանը չի վերաբերում, այլ ամբողջ Լիբանանին: Երևի դեռ ժամանակ է պետք մինչև ճշտվեն: Օրինակ՝ վնասված շենքերը կամ մասնաբաժինները երկու կամ երեք կողմեր ներկայացան և նկարեցին, չափեցին, կորուստը արձանագրեցին, բայց վնասված կողմը դրանից չի իմանում, թե այդ արձանագրությունն ինչի համար է ծառայելու, մի օր մեկը օժանդակություն պե՞տք է տա, թե պարզապես արձանագրություններ են կազմվում»,- նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: