|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող կուսակցությունը, հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները զանգահարել են իրեն և սպառնացել սպանել իր ընտանիքին. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` սպառնացողները նախկին զինվորականներ են: Զուրաբիշվիլին կոչ է արել ուժային կառուցներին` անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 2-ին: Զուրաբիշվիլիի հիմնական մրցակիցն է Սահակաշվիլիի թիմակից Գրիգոլ Վաշաձեն: