Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թող իրեն լավ պահի, հակառակ դեպքում՝ մենք այլ հոդվածներ կավելացնենք նրա նկատմամբ և նրա հետևից ուրիշներին կուղարկենք. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսպես է արձագանքել Միխեիլ Սահակաշվիլիի նամակին` ուղղված «Միացյալ ազգային շարժման» նախագահ և Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիային:
Ուղերձը կարդացվել է «Իմեդի» հեռուստաալիքի եթերում, որին հրավիրված է եղել վարչապետը:
Ղարիբաշվիլին ասել է, որ Սահակաշվիլին հիվանդ է և բուժման կարիք ունի: «Այն, որ այս մարդը ինը տարի նախագահ էր, աղետ էր»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ 18 տարի Սահակաշվիլին ապակայունացման աղբյուր էր:
«Ինչպես ասում են՝ սատանան հետապնդում է նրան: Գոնե առնվազն վեց տարի հանգստանա բանտում»,- հավելել է Ղարիբաշվիլին:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, երբ Սահակաշվիլին ձերբակալվել էր, նույն «Իմեդի»-ի եթերում, վարչապետն ասել էր, որ սահմանների անօրինական հատման վերաբերյալ հոդվածը նախկին նախագահին կավելացվի որպես «բոնուս»: Հիշեցնենք նաև, որ Վրաստանի նախկին նախագահն արդեն դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել երեք հոդվածներով՝ 25 (հանցագործների և հանցակիցների պատասխանատվություն), 117 (դաժան մարմնական վնասվածքներ հասցնելը) և 333 (պաշտոնական լիազորությունների գերազանցում): Բացի դրանից՝ Սահակաշվիլիի դեմ հետաքննություն է սկսվել 344 հոդվածով (պետական սահմանի ապօրինի հատում): Նախկին նախագահը ներգրավված է նաև այլ քրեական գործերում: