|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանում ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մի քանի հարյուր կողմնակիցներ ցույց են կազմակերպել Ռուսթավիի բանտի դիմաց՝ երկրի նախկին ղեկավարին ազատ արձակելու պահանջով. հայտնում է infoteka24.ru կայքը:
Բանտի շենքի մոտ քաղաքական գործիչների ելույթների համար բեմ է տեղադրվել: Ցուցարարները եղել են Ուկրաինայի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Ադրբեջանի դրոշներով: Սա զարմանալի չէ, քանի որ Սահակաշվիլիին կարելի է համարել Վրաստանի ամենաադրբեջանամետ քաղաքական գործիչը:
Ցուցարարները պաստառներ են պարզել՝ «Ո՛չ քաղաքական հետապնդումներին», «Ազատություն Միխեիլ Սահակաշվիլիին» գրություններով:
Իշխանությունները Ռուսթավիում ոստիկանական լրացուցիչ ուժեր են տեղակայել: Բանտի մոտ մետաղյա ցանկապատեր են տեղադրվել, մոբիլիզացվել են հատուկջոկատայինները: