|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ուկրաինական իշխանությունները պատրաստվում են արտահանձմանը, սակայն Վրաստանի իշխանությունների համար դա բարդ կլինի. ֆրանսիական Liberation-ի հետ զրույցում, ըստ РИА Новости-ի, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին:
Նրա խոսքով` ինքն ունի ժողովրդի աջակցությունը, ինչպես նաև զինված ուժերում և իրավապահ կառույցներում աջակիցներ:
«Վրաստանի կառավարությունը թույլ է: Վրացիների մեծամասնությունը գիտի, որ առանց իմ ներկայության կայացած գործընթացը ֆարս է եղել: Մեկ տարուց ավելի նրանք փնտրել են իմ օֆշորային հաշիվները, բայց չեն գտել: Իմ օրոք կոռուպցիա չի եղել: Եթե ինձ Վրաստանում բանտարկեն, իմ կողմնակիցները իշխանափոխություն կանեն ինձ ազատելու համար: Ես համոզված եմ դրանում»,- ասել է Սահակաշվիլին: