|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գեղարքունիքի նա[կին մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային կարգով ՀՅԴ ցուցակով առաջադրելու է իր թեկնածությունը Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտարարություն է տարածել Սաղաթելյանը:
«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, համախոհներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրելու եմ իմ թեկնածությունը Գեղարքունիքի մարզում: Ակնկալում եմ Ձեր աջակցությունը և սատարումը:
Անավարտ մնացած ծրագրերի և նոր գաղափարների կյանքի կոչելու համար ստեղծվել է ևս մեկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք միասին:
Սիրով՝ Ձեր ամենօրյա ընկեր Իշխան Սաղաթելյան»,- ասված է հայտարարության մեջ: