կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 13:12
Քաղաքական

Իր կուսակցությանը շատ ձայներ բերելու համար Թորոսյանը կառաջադրվի ՔՊ ռեյտինգային ցուցակով

Իր կուսակցությանը շատ ձայներ բերելու համար Թորոսյանը կառաջադրվի ՔՊ ռեյտինգային ցուցակով

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով` ռեյտինգային ընտրակարգով, առաջադրվելու է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Որպես ռեյտինգային թեկնածու` առաջադրվելու եմ թիվ 4 ընտրատարածքում։ Ներկայացնելու ենք մեր մոտեցումները, աշխատանքը, պլանները»ը: 

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շատ ձայներ բերելու համար: «Իսկ ընտրություններից հետո արդեն կորոշվի՝ ով է պաշտոնավարում ԱԺ-ում, ով՝ կառավարությունում»,-նշեց նա։

Հարցին՝  իսկ ինքը հակված է աշխատել օրենսդիրո՞ւմ, թե՞ գործադիրում, Թորոսյանը պատասխանեց, որ պատրաստ է շարունակել աշխատել որպես առողջապահության նախարար։

Հարցին՝ բացառվելո՞ւ է հիվանդանոցների անձնակազմերի աջակցությունը ընտրությունների ժամանակ, նա արձագանքեց, որ նոր Հայաստանի տրամաբանության շրջանակներում է, որ վարչական ռեսուրսի չարաշահում տեղ չունենա որևէ ընտրության ժամանակ։

Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին տեղեկություններին, Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ շարունակում է պաշտոնավարել: «Նոր կառավարության ձևավորման ժամանակ այդ հարցին պատասխան կտրվի»,- ասաց նա։