Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակը գրում է. «Նախընտրական խոսակցությունների շրջանակներում մարզերում քննարկում են ռեյտինգայինների հարցը։ Եթե որոշ ուժեր լուրջ դժվարություններ ունեն թեկնածուներ առաջադրելու հարցում, ապա Հանրապետականը՝ ճիշտ հակառակը։ Նրա թևի տակ կհավաքվեն նաև բազմաթիվ ոչ կուսակցականներ, որոնք ձայն կբերեն կուսակցությանը։ Ընդ, որում՝ 5-ից մինչև 15 թեկնածու առաջադրելու հնարավորությունն այս կուսակցությունում ուզում են առավելագույն շահով օգտագործել։ Եվ, որպեսզի նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն իրար «միս չկրծեն», քննարկում են ընտրատարածքն ավելի փոքր օկրուգների «բաժանելու» հարցը, որտեղ կոնկրետ թեկնածուները փող կբաժանեն, կաշխատեն՝ առանց միմյանց խանգարելու։
Հետո նրանց քվեները կհավաքվեն ՀՀԿ գանձարանում։ Ընդ որում, այս ընտրական օրենսգրքով հարկավոր Է, որ ոչ միայն տվյալ թեկնածուն շատ ձայներ տանի, այլև, որ նույն ընտրատարածքում առաջադրված կուսակիցներն Էլ շատ ձայն տանեն։ Այդ դեպքում շանս կա, որ երկրորդ տեղը գրաված թեկնածուն Էլ կանցնի ԱԺ։ Ասենք, Լոռվա մարզում խոսում են, որ առաջադրվելու են «Տաշիրի» Կարեն Կարապետյանը, Դերժավայի Արկադը՝ Արկադի Համբարձումյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արթուր Նալբանդյանը, Կարեն Սարիբեկյանը, Հովիկ Սահակյանը, անգամ Շարմազանովի առաջադրման մասին են խոսում։ Թեև, ասում են, նա կտրականապես դեմ Է, կարծում Է, որ իր նման «մեծությունը» միայն ցուցակով պետք Է մասնակցի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։