|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ամենայն հավանականությամբ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կլինի ՔՊ ցուցակում` որպես ռեյտինգային թեկնածու: Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ինքը` Արշակյանը:
Հարցին` նախարարությունում կուսակցական լինելու խնդիր դրվե՞լ է, նա պատասխանեց. «Երբևէ այդպիսի հարց իմ կողմից չի քննարկվե: Նախընտրական շրջանում տեղի է ունեցել ժողով, և իմ գերատեսչության աշխատակիցներին խստորեն արգելել եմ աշխատանքային ժամներին կուսակցական որևէ գործունեություն ծավալել»:
Հարցին էլ` կմասնակցի՞ քարոզարշավին, Արշակյանը պատասխանեց, որ, այո, աշխատանքային ժամերից դուրս, նաև` արձակուրդի ընթացքում:
Նա տեղեկացրեց, որ առաջադրվելու է Դավթաշեն, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանից: