կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-10 12:39
Քաղաքական

Արծվիկ Մինասյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

Արծվիկ Մինասյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կլինի ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց անձամբ Մինասյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն այս պահի դրությամբ չունի այլ որոշում, քան միայնակ ընտրություններին մասնակցելը:

«Ես` որպես ՀՅԴ ԳՄ անդամ, բնականաբար, իմ պատրաստակամությունն ու վճռականությունն եմ հայտնել, որ ակտիվորեն մասնակցելու եմ ընտրություններին, և կայացրել եմ որոշում` մասնակցել ընտրություններին ոչ միայն համամասնական ցուցակով, այլև, առաջին հերթին, ռեյտինգային ցուցակով՝ Արմավիրի մարզում: Եվ իմ նպատակն է, որպես պատասխանատու կուսակցական, որպես անձ, որ ես պետք իմ ներուժը ներդնեմ, որ ՀՅԴ-ն իր բոլոր սկսած ծրագրերը կարողանա շարունակել»,- ասաց Մինասյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության հուշագիրը երկարաժամկետ է, և եթե ընտրություններից հետո հաջողության հասնեն, ապա կշարունակեն իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսել են: