|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը «Մենք» դաշիքնի ռեյտինգային ցուցակով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հարցին` խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության կազմում է լինելո՞ւ, թե՞ խորհրդարանում, նա պատասխանեց. «Ես մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին, լինելու եմ պատգամավորի թեկնածու և արդյունքներով է որոշվելու, թե որտեղ կլինեմ: Ժողովուրդն է որոշելու ներկապնակը՝ և քաղաքական, և գործադիր իշխանության: Կուսակցականներն ախոյաններ չեն, նախկին ձևաչափերը պետք է վերանան, թշնամություն և ընդդիմություն եզրույթները հոմանիշներ չեն լինելու»,- ասաց Զեյնալյանը:
Զեյնալյանը նշեց, որ ապագա խորհրդարանի կազմը, և թե ինչ ձևավորում կստանա կառավարությունը որոշվելու է ընտրության արդյունքներով: «Մեր ուժը դիրքավորվել է և այդ ձևաչափով մասնակցելու ենք ընտրություններին, արդյունքը որոշելու է ժողովուրդը»,- ասաց նա: