|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սերբիան կարող է միանալ «Թուրքական հոսք»-ին: Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Համապատասխան փաստաթղթերը կարող են ստորագրվել ՌԴ նախագահի` Բելգրադ այցի ժամանակ, որը կկայանա հունվարին:
«Թուրքական հոսք»-ը ենթադրում է երկու խողովակաշարերից բաղկացած գազամուղի կառուցում: Առաջինը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու, երկրորդը` Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին գազով ապահովելու համար: