|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելն աջակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը և կոչ անում այլ երկրների` աջակցել դրանց: Այդ մասին լրագրողներին ասել է Իսրայելի ԱԳՆ մամուլի հետ հաղորդակցության տնօրեն Նաոմ Կացը. հայտնում է РИА Новости-ն:
«Իսրայելն աջակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, դրանց պետք է աջակցեն նաև այլ պետություններ` Իրանից բխող սպառնալիքը զսպելու համար»,- ասել է նա:
Նշենք, որ երկուշաբթի ուժի մեջ է մտնում ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որը վերաբերում է Իրանի էներգետիկ հատվածին: