կարևոր
3946 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 22:23
Աշխարհ

Մոլդովան կարող է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Մոլդովան կարող է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Մոտ ժամանակներս Մոլդովան կվերանայի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ցանկը, որին եւ կարող է միանալ։ Այս մասին, NewsMakerի փոխանցմամբ, մարտի 3-ին հայտարարել է երկրի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն։

Նա հավելել է, որ որոշում կկայացվի որքան հնարավոր է շուտ՝ բացատրելով, սակայն, որ Մոլդովան անմիջապես չի միանա որոշակի սահմանափակող միջոցներին։

«Այժմ մենք վերագնահատում ենք նախկինում ընդունված մի շարք որոշումներ եւ մոտ ապագայում կներկայացնենք նորերը։ Պատժամիջոցների վերաբերյալ մեր դիրքորոշումը բացարձակապես պարզ է։ Պատժամիջոցներին միանալու աստիճանը զգալիորեն կբարձրանա», - ընդգծել է Մոլդովայի նախարարը։