Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 18-ին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հարցազրույցը լսելուց հետո, համոզված լինելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կառույցն օգտագործում է հայ ժողովրդին նա՛եւ Սփյուռքում պառակտելու համար, Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը պաշտոնական գրությամբ դիմեց հանձնակատար Զարեհ Սինանյանին եւ նրա գրասենյակի վարիչ Սառա Անճարկոլյանին՝ նրանց հրավիրելով միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ժողովրդական պահանջին. ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը։
«Ցարդ պատասխան չենք ստացել մեր նամակներին կամ հրապարակային արձագանք չենք լսել երկու պաշտոնակատարներից, թեեւ գիտենք, որ տիկին Անճարկոլյանը դեկտեմբեր 25-ից արձակուրդի մեջ է։ Մեր նամակները հրապարակում ենք՝ հանրության ուշադրությունը այս խնդրին հրավիրելու համար։ Իսկ ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատարի եւ նրա հիմնարկի աշխատանքներին դարձյալ կանդրադառնանք ավելի ուշ»,- նշված է գրասենյակի ֆեյսբուքյան էջում։