կարևոր
3028 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 18:15
Աշխարհ

Թուրքիան չի պատրաստվում միանալ ՌԴ-ի դեմ առանձին երկրների սահմանած պատժամիջոցներին․ Չավուշօղլու

Թուրքիան չի պատրաստվում միանալ ՌԴ-ի դեմ առանձին երկրների սահմանած պատժամիջոցներին․ Չավուշօղլու

Թուրքիան մտադիր չէ կատարել մի շարք երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն պարտավոր կլինի միանալ սահմանափակող միջոցներին, եթե դրանք կիրառվեն ՄԱԿ-ի կողմից: Այս մասին հինգշաբթի Ալանիայում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, փոխանցում է TRT հեռուստաալիքը։

«Մենք ՆԱՏՕ-ի ամենաուժեղ անդամների հնգյակում ենք։ Բայց մենք պետք է առաջնային պահենք սեփական երկրի շահերը։ Ինչպե՞ս են Ալանիայի առեւտրականները վաճառելու իրենց ապրանքները Ռուսաստանի Դաշնությունում: Այո, եթե ՄԱԿ-ը պատժամիջոցներ սահմանի, ես պարտավոր կլինեմ դրանք կատարել։ Բայց եթե ես հետեւեմ այս կամ այն պետության կողմից սահմանված պատժամիջոցներին, դրանք արդար են, թե ոչ, եւ հրաժարվեմ իմ սկզբունքներից, ապա կդադարեմ հաշվի առնել իմ երկրի շահերը»,-ասել է նա։