Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն «ճիշտ» է որակել երկուշաբթի հրապարակված` ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի նկատմամբ և կոչ արել աշխարհին աջակցել դրան. հայտնում է РИА Новости-ն:
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ծրագրային ելույթից հետո, որը 12 պահանջից բաղկացած ցուցակ է ներկայացրել Իրանին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Վաշինգտոնն այժմ փորձելու է հասնել Թեհրանի՝ մերձավորարևելյան տարածաշրջանում քաղաքականության փոփոխությանը:
«Նախագահ Թրամփի քաղաքականությունը ճիշտ է: Զրո հարստացում (ուրանի), դրա կարիքը չկա, և Իրանը պետք է հեռանա Սիրիայից»,- ասել է Նեթանյահուն:
«Մենք կարծում ենք, որ դա ճիշտ քաղաքականություն է, և կոչ ենք անում ամբողջ միջազգային հանրությանը միանալ Միացյալ Նահանգների այդ դիրքորոշմանը»,- հավելել է Իսրայելի վարչապետը: