|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Իրանը ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը կոչ է արել ընդդիմանալ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների թարմացմանը: Այս մասին երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին հասցեագրված նամակում գրել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն:
Ըստ Alikonline-ի` նամակում մասնավորապես գրված է, թե ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները բացահայտորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձեւը, որը պաշտպանում է Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը:
«ԱՄՆ-ը ոչ միայն բացահայտորեն խախտում է ԱԽ թիվ 2231 բանաձեւը, որը պաշտպանում է Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը, այլև մյուս երկրներին եւս անպատկառորեն ստիպում է նույն կերպ վարվել՝ խախտել բանաձեւը, որը պետք է կատարվի` ՄԱԿ-ի Կանոնակարգի 25-րդ հոդվածին համապատասխան»,- նշել է դեսպանը։
Նա ՄԱԿ-ին եւ միջազգային հանրությանը կոչ է արել համարժեք քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության եւ ԱԽ բանաձեւի խախտման հետ կապված։