|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր խորհրդարանում 2019 թվականի բյուջեի հայեցակարգի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ներկայացնելով գալիք տարվա բյուջետային հայտը, ընդգծել է, որ հատկացվելիք գումարն ուղղվելու է կանոնադրական խնդիրների լուծմանը՝ Սահմանադրությամբ վերապահված նախագահի լիազորությունների իրականացման պատշաճ ապահովմանը:
Նշվել է, որ 2019 թվականին նախագահի աշխատակազմի համար նախատեսվում է 1 մլրդ 183 մլն 834 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ պակաս է 741 մլն-ով: Էներգետիկ ծառայությունների մասով 36 մլն դրամի նվազեցում է նախատեսվում, տրանսպորտային միջոցների մասով՝ մոտ 10 մլն դրամի: Ավելացում նախատեսվում է միայն «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով՝ 5 մլն դրամի չափով, որը կուղղվի անձնակազմի վերապատրաստմանը: Էմիլ Տարասյանը նշել է, որ մեկնարկ է տրվելու ընդհանուր ռազմավարական պլանավորման գործընթացին, որը կօգնի առավել հիմնովին անդրադառնալու նաեւ ծրագրային բյուջետավորմանը: Նախատեսվում է 2008 թվականից հին մեքենաների օտարում. գումարը կուղղվի պետական բյուջե: