Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Իհարկե, Հայաստանին հատկացվող գումարի չափը կարևոր չէ: Ավելի շուտ՝ այն չունի առաջնային նշանակություն ստեղծված իրավիճակի աշխարհաքաղաքական գնահատման համար:
Սակայն չմոռանանք, որ աշխարհաքաղաքականության հիմքում հաճախ դրված է հենց տնտեսական գործոնը: Ու այս տեսանկյունից ՀՀ-ին հատկացվող 270 մլն դոլարը շատ կարևոր ինդիկատոր է:
Այն ցույց է տալիս ոչ միայն Հայաստանի «վեստեռնիզացման» մերկապարանոց լինելը, այլև բացահայտում է եվրոատլանտիկ կենտրոնների խիստ սկեպտիկ մոտեցումը առաջիկա տարիներին Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ:
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնող երկրին անհրաժեշտ է նոր տրանսպորտային համակարգ՝ այն սպասարկող բոլոր ենթահամակարգերով: Համակարգ, որը հնարավոր չի ապահովել 270 մլն-ով:
Հատկանշական է, որ Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ տնտեսական զարգացման առանցքային ուղղությունների շարքում տրանսպորտային բաղադրիչին թերևս ամենահամեստ տեղն է հատկացված»: