Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի բյուջեի քննարկումները: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ իրենց հատկացվել է 85 մլրդ 772 մլն դրամ և, 2016 թվականի համեմատ, 3 տոկոսով նվազել է բյուջեից նախարարությանը տրամադրվող գումարը: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց առողջապահության նախարարին՝ պետպատվերի խնդիրների հետ կապված, և նշեց, որ պետպատվերի համակարգը չի գործում:
«Ո՞նց եք տեսնում այս համակարգի խնդիրների լուծումը, որովհետև այստեղ հեղափոխական քայլեր է պետք իրականացնել: Ձեր ոլորտի խնդիրները այնքան շատ են, որ եթե ես սկսեմ թվել, մենք այսօր այստեղից տուն չենք գնա»,- նշեց պատգամավորը:
Մինչ հարցին պատասխանելը նախարարը նշեց, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունն ավելի բարձր է, քան տարածաշրջանի մյուս երկրների բնակիչներինը:
«Այո՛, բոլոր ձեր թվարկած երևույթները կան դրանց դեմ պայքարում ենք տարբեր մեթոդներով, չնայած ոչ միշտ է հաջողություն գրանցվում, բայց փորձերը կատարվում են: Որդեգրել ենք մի սկզբունք` թափանցիկությունը պետք է համատեղվի արդյունավետությաան հետ: Իմ խորին համոզմամբ` նվազեցված 85 միլիոնով բյուջեն բավարար է, որ առնվազն երկու անգամ բարելավենք բուժծառայությունների որակը և հասանելիությունը: Պետությունը չունի փող, որ ուղղակի կատարի ցանկություններ` առանց բժշկական ցուցումների: Մենք հենվելու ենք բժշկական պրոտոկոլների վրա»,- ասաց նախարարը:
Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց՝ ասելով, որ իր հարցերի պատասխանը չստացավ, և զարմացավ թե ինչո՞ւ է նախարարին ոգևորել 80 մլն դրամով պակաս հատկացումը, երբ ոլորտում առկա խնդիրները չեն լուծվում:
Նախարարն էլ արձագանքեց, որ փոքր քայլերով կարելի է շատ ավելի բաների հասնել, քան ցանկություններով: