|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջետային հանձնաժողովում երեկ հաստատված բյուջեում Հետազոտությունների և անվտանգության գծով աշխատանքների գլխավոր վարչության բյուջեն 2019 թ. 11.2 միլիոնի փոխարեն 2020 թ. համար հասցվել է 5.9 միլիոն լիրայի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է cumhuriyet.com.tr կայքը:
Cumhuriyet-ի լրագրող Հուսեյն Հայաթսևերը նշում է, որ Թուրքիան կրճատում է «ցեղասպանության թեզերի» դեմ պայքարն այն դեպքում, երբ մի շարք երկրների խորհրդարաններում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են ընդունվում:
Ըստ թուրք լրագրողի՝ Թուրքիայի ԱԳՆ-ի բյուջետային առաջարկում նաև նշված է, որ զարգացվելու են Թուրքիայի դեմ քարոզչությանը հակազդելու աշխատանքները՝ ակադեմիական, քաղաքական, դիվանագիտական, մշակութային և իրավական ոլորտներում:
Ի դեպ, վերոնշյալ վարչությունը նաև իրականացնում է միջազգային հանրության շրջանում Ֆեթուլլահ Գյուլենի վերաբերյալ հակաքարոզչությունը: