|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկի, Վաշինգտոնի ծախսերը պաշտպանության ոլորտում պետք է աճեն, իսկ Պետքարտուղարությանը հատկացվող գումարները, օրինակ, շրջակա միջավայրի պաշտպանության համար, առաջարկվում է կրճատել: Այդ մասին ասվում է բյուջեի նախագծում, որը Սպիտակ տունը պետք է փետրվարի 27-ին ուղարկի դաշնային գերատեսչություններին, հայտնում է «Deutsche Welle»-ն` հղում անելով «Reuters»-ին։
Երկու իրազեկ աղբյուրներից մեկի խոսքով, Թրամփը խնդրել է ավելացնել Պենտագոնին հատկացվող գումարը, մասնավորապես, նավաշինության, ռազմական ինքնաթիռների, ինչպես նաև Օրմուզի նեղուցում և Հարավչինական ծովում ավելի առանցքային ներկայություն ապահովելու համար:
Պարբերականի երկրորդ զրուցակիցը պատմել է, որ Պետդեպարտամենտի բյուջեն կարող է կրճատվել 30 տոկոսով: