|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն անցած տարի բուռն առեւտրային գործունեություն է ծավալել: Նախարարի հայտարարագրից երեւում է, որ նա 50 հազար դոլարով վաճառել է բնակարան, այնուհետեւ 37 մլն դրամով (ավելի քան 77 հազար դոլար) մեկ այլ բնակարան է գնել: 10 հազար դոլարով վաճառել է «Mercedes-Benz C 200» մակնիշի ավտոմեքենան: Նա անցած տարի ունեցել է 8 մլն 350 հազար դրամ եւ 23 հազար դոլար: Որպես եկամուտ նախարարը հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմել է մոտ 710 հազար դրամ: 60 հազար դոլար էլ հայտարարագրել է իբրեւ գույքի վաճառքից ստացված եկամուտ, 22 մլն էլ որպես փոխառություն է ստացել: Նախարարի կնոջ՝ Նաիրա Առաքելյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 2 մլն 100 հազար դրամ եւ 2800 դոլար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում