կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-01 12:34
Իրավական

Մարտի 1-ի գործում բանակի ներգրավվածությունն առավել քան հիմնավոր է, զենքերը հայտնաբերվել են. ՀՔԾ պետ

Մարտի 1-ի գործում բանակի ներգրավվածությունն առավել քան հիմնավոր է, զենքերը հայտնաբերվել են. ՀՔԾ պետ

Մարտի 1-ի գործում բանակի ներգրավվածությունն առավել քան հիմնավոր է. կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Հարցին՝ կա՞ն կասկածներ, թե ում ցուցումով է դա արվել, նա պատասխանեց, որ, իհարկե, կան կասկածներ, սակայն դրանց մասին չի բարձրաձայնի, քանի որ քննություն է տարվում այդ ուղղությամբ:

Հարցին, թե հազար փամփուշտները կրակված են եղել բանակի՞ զենքերով, Խաչատրյանը պատասխանեց, թե չի կարող ասել՝ այդ հազարն էլ կրակված են եղել բանակի զենքերո՞վ, թե՞ ոչ, սակայն իրենց ապացույցները վկայում են այն մասին, որ առնվազն 1000 պարկուճ փոխվել է: «1000 պարկուճ փոխարինվել են ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազենից կրակված պարկուճներով: Զենքերը հայտնաբերված են»,- ասաց նա: