Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, դրանում նախաքննության գաղտնիք պարունակող փաստերին:
Սասուն Խաչատրյանի խոսքով` նախաքննության գաղտնիությունը վերաբերում է միայն նախաքննության փուլին: Ինչ վերաբերում է դատաքննության փուլին, ապա գործը քննվելու է դռնբաց, եթե այն չի պարունակում պետական գաղտնիք: 0038 հրամանը նույնպես ոչ ամբողջությամբ է գաղտնազերծվել:
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի այն փաստարկին, որ ինքը չէր կարող տապալել սահմանադրական կարգը, քանի որ հանդիսանում էր սահմանադրական կարգի երաշխավոր, Սասուն Խաչատրյանը նշեց.« Ռոբերտ Քոչարյանը իրեն նույնացնում պետության ու սահմանադրական կարգի հետ, դա կարծում եմ, ճիշտ չէ»:
Հարցին, որ արդյո՞ք ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը հիմա ազդում է նախաքննության վրա, ինչպես պնդում էր ՀՔԾ պետը, Սասուն Խաչատրյանը ասաց.«Չեմ մեկնաբանում», իսկ թե ինչու չի մեկնաբանում, ասաց. «Այդպես եմ ճիշտ համարում»:
Նա հավելեց, որ սահամանդրական կարգի տապալման վերաբերյալ գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, այն մեկ միասնական վարույթով է քննվելու: «Ամեն ինչ արվում է և արվելու է , և ես լիահույս եմ, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ կբացահայտվի, այդ թվում սպանություններ կատարած անձանց մասով »,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջությամբ բացահայտված է», ՀՔԾ պետն ասաց. «Ես այն մարդը չեմ, որ մեկնաբանել վարչապետի խոսքերը»: