կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 10:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր և անբեկանելի են․ Նաիրա Զոհրաբյան

Ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր, անբեկանելի են և ուզում ենք ակնկալել, որ իրավական համակարգը կառաջնորդվի բացառապես օրենքով՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոնսոլիդացիոն գործընթաց սկսած քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի  և «Հայրենիքի», Գլխավոր  դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո։

Նա նշեց, որ ուզում են ապավինել Գլխավոր դատախազության ողջախոհությանը։

«Շարունակում եմ Գլխավոր դատախազության՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ԱԺ ներկայացրած միջնորդության վերաբերյալ ունենալ իմ մեծ վերապահումները, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռնպահ մնանք։ Դիմել ենք դատախազություն՝ ակնկալելով, որ դատախազության համար չափորոշիչը կլինի միայն օրենքը, օրինականությունը և արդարադատությունը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․