Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱՄՆ-ում մեծ շուքով նշվել է հայկական համայնքին ծառայելու առաքելությամբ դեռևս 110 տարի առաջ ճանապարհ ընկած ՀՅԴ Ամ. Ամերիկայի պաշտոնաթերթ «Ասպարէզ» թերթի հոբելյանը, որը տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում ընդարձակել է իր հասանելիության դաշտը` հաղորդակցվելով նաև իր սահմաններից դուրս գտնվող ընթերցողների հետ:
Թերթի հիմնադրման 100-ամյակի առիթով տեղի է ունեցել մեծ տոնակատարություն, որին ներկա են եղել պաշտոնական հյուրեր, բարերարներ: Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներ են հնչել, ելույթով է հանդես եկել նաև «Անի» պարախումբը: Օրվա առիթով հանգանակվել է ավելի քան 200.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն:
«Երկիր» օրաթերթի աշխատակազմը հոբելյանի առիթով սրտանց շնորհավորում է «Ասպարէզ»-ին` մաղթելով արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ: