Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Երևանում արած հայտարարությունները. հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ ԱԳՆ-ն համեմատել է Բոլթոնի խոսքերը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` ավելի վաղ արած հայտարարության հետ, ըստ որի` ԱՄՆ-ը ՀՀ-ում աջակցել է որոշ խմբերի:
«Թվում էր` ավելի մեծ անքաղաքավարություն, որը չի տարբերվում ներքին գործերին միջամտելուց, չի կարող լինել: Պարզվեց, որ այդպես չէ»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Ասվում է նաև, որ «Բոլթոնը պահանջել է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային հարաբերություններում «պատմական կաղապարներից (չէր թաքցվում, որ խոսքը գնում է ՌԴ-ի հետ ավանդական բարեկամության մասին)»:
«Նա նաև հայտարարել է, որ ակնկալում է, որ Փաշինյանը ընտրություններից հետո նախաձեռնող քայլերի կդիմի ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար: Բնականաբար, չի մոռացել նաև գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն»,- գրված է հաղորդագրությունում: