կարևոր
4534 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-12 17:41
Աշխարհ

Պեսկովը երդմնակալությունից առաջ խոսել է Ռուսաստանի գործերին միջամտելու Արևմուտքի փորձերի մասին

Պեսկովը երդմնակալությունից առաջ խոսել է Ռուսաստանի գործերին միջամտելու Արևմուտքի փորձերի մասին

Արևմուտքը չի հրաժարվում Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու փորձերից, սակայն երկիրը սովորել է դիմակայել դրանց: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հիմա ժամանակն է, երբ անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերն արդեն իսկ առավելագույնն են բոլոր ոլորտներում։ Միջամտելու փորձերը շարունակվում են անդադար։ Հատկապես այնպիսի իրադարձությունները, ինչպիսին երդմնակալությունն է, մեր թշնամիները միշտ համարում են Ռուսաստանում իրավիճակը ապակայունացնելու նոր փորձերի պատճառ։ Մենք սովորել ենք միասին պայքարել դրա դեմ»,- նրա խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։