|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՌԴ ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ին ու Գերմանիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար: Այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է lenta.ru-ն:
Ըստ նրա՝ Մոսկվայում չարտոնված ցույցերի լուսաբանման ժամանակ խախտվել են կանոնները դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու պետական լրատվամիջոցների կողմից: Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական դիմումներ կհղի ամերիկյան ու գերմանական կողմին:
Զախարովան ընդգծել է՝ ՌԴ-ում ամերիկյան դեսպանատունն «ակտիվորեն» ներգրավվել էր ցույցերին, որոնք անցկացվել են Մոսկվայի կենտրոնում, օգոստոսի 3-ին:
«Ենթադրում եմ, որ ԱՄՆ ղեկավարությունը շատ կզարմանա, թե ինչպես են իր դիվանագետները խառնվում Ռուսաստանի ներքին գործերին»,- նշել է Զախարովան:
Ինչ վերաբերում է գերմանական կողմին ունեցած դժգոհություններին, ապա դրանք կապված են Deutsche Welle-ի հրապարակումների հետ, որոնք կոչ էին անում մոսկվաբնակներին դուրս գալ բողոքի ակցիայի: