կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-07 15:35
Տարածաշրջան

Ղրղզստանը քննադատել է Թուրքիային երկրի ներքին գործերին միջամտելու համար

Ղրղզստանը քննադատել է Թուրքիային երկրի ներքին գործերին միջամտելու համար

Թուրքիայի` Ղրղզստանում արտակարգ և լիազոր դեսպան Ջենգիզ Քամիլ Ֆըրաթը կանչվել է Ղրղզստանի Արտաքին գործերի նախարարություն և նրան է հանձնվել բողոքի նոտա: Տարածած հայտարարության մեջ նախարարությունը քննադատել է Ֆըրաթի այցելությունը Սոկուլուկի շրջանի Օրոք գյուղ. հայտնում է Euronews–ի թուրքական ծառայությունը:

Դեսպան Ֆըրաթը զգուշացվել է «Ղրղզստանի ներքին գործերին միջամտելու համար»: Ֆըրաթը հունիսի 5-ին այցելել էր Օրոք գյուղ, որտեղ բախումներ էր տեղի ունեցել ղրղզների և մսխեթցի թուրքերի միջև:

Հայտարարության մեջ դեսպանին կոչ էր արվում հարգանք և հավատրմություն ցույց տալ Ղրղզստանի օրենքներին:

Նշենք, որ սա վերջին 1 ամսվա ընթացքում այս դեսպանի մասնակցությամբ երկրորդ դեպքն է: Մայիսի 7-ին Բիշքեքում պաշտոնական ընդունելություն էր կազմակերպվել, որին հրավիրվել էին այնպիսի գործիչներ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկիչ է համարում` գյուլենականների շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով: Դեսպանին վրդովվեցրել էր այս փաստը և հայտարարել էր. «Մենք ձեր երկրում 35 մլն. դոլարանոց մզկիթների ներդրումներ ենք անում, իսկ դուք մեզ նստեցնում եք ահաբեկիչների հետ նույն սեղանին»: