կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-08 13:29
Հասարակություն

Ես չեմ կարծում, թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ընդհանրապես ունեն. Փաշինյան

Ես չեմ կարծում, թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ընդհանրապես ունեն. Փաշինյան

Այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Հայաստանի և Արցախի միասնականության հարցը կասկածի չի՞ դրվում, Փաշինյանը բացասական պատասխանեց:

«Քանի դեռ Սերժ Սարգսյանը չի պատասխանել այն հարցին, որ մեր զինվորը պատշաճ ուտելիք չի ունեցել, իսկ իր ընտանիքի անդամները միլիարդատեր են եղել, ես չեմ կարող իր հետ միասնական լինել, չեմ կարող ներել»,- ասաց նա:

Ըստ նրա` այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ:

«Մինչև իրանք ժողովրդից թալանածը չեն վերադարձրել, ի՞նչ միասնական: Չկա տենց միասնականություն, չի լինելու, բացառված է»:

Հարցին` Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակը արդյոք միջամտություն չէր Հայաստանի ներքին գործերին, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ընդհանրապես ունեն: Եվ չկա որևէ ուժ այսօր երկիր մոլորակի վրա, որ կարողանա ՀՀ գործերին միջամտել, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է»:

Վերոնշյալ նամակի մասին խոսելով՝ Փաշինյանը հարցադրում հնչեցրեց՝ ինչո՞ւ նման միջնորդություն չեն արել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի համար, կամ՝ եթե Արցախի հերոսներին չի կարելի ձերբակալվել, հնարավոր է, որ Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի իշխանության տարիներին որևէ հերոս ձերբակալված չի՞ եղել: Նա հարցադրում արեց, թե ո՞րն է սկզբունքը՝ ում մեղքն է ավելի ծա՞նր։