|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան (վարորդը հրաժարվել է ներկայանալ) բախվել է կայանած «Kia Optima» (վարորդը՝ Թ. Ս.) և «Opel Zafira» մակնիշերի (վարորդը՝ Ն. Հ.) ավտոմեքենաներին և շրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել են «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և դադարեցրել վառելիքի արտահոսքը: