|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մայիսի 22-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ Ֆիդայինների գերեզմանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աբովյան-Գառնի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին Opel Corsa մակնիշի 34 UM 397 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ.սյանը, կողաշրջվել և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Գ. Գ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գառնիի առողջության կենտրոն, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն, այնուհետև դուրս գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:41-ին, մարվել՝ 01:55-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: