|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սեպտեմբերի 9-ի ժամը 17.30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները մոտենում են ավարտին:
Ծառայողական առաջադրանքը կատարելիս լեռան լանջին կողաշրջվել է «Mercedes Benz Unimog» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենան: Ներսում գտնվել է 2 փրկարար ծառայող, որոնք ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել են նախարարության նույն կենտրոն: Այնտեղ բուժզննումից հետո նրանցից մեկին դուրս են գրել, իսկ մյուսի մոտ (Երևանի Ավան վարչական համայնքի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայող Ավետիք Պողոսյան) հայտնաբերվել է թեթև վնասվածք (ձախ արմնկային հոդի կապանային ձգվածություն): Նա կստանա ամբուլատոր բուժում: