|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հուլիսի 24--ին, ժամը 17:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ արծվի արձանի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Օpel Vectra» մակնիշի 35 SR 717 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել գովազդային վահանակին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ Վ. Ա.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վերջինս հոսպիտալացումից հրաժարվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել: