| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օգոստոսի 2-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 35-րդ կմ-ին «МАЗ» մակնիշի 25 UL 527 պետհամարանիշով կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ 1972 թ. ծնված Վ. Գ.) կողաշրջվել և երկկողմանի փակել է ճանապարհը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: «Մեղրիի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: