| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օգոստոսի 15-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին` Մարգահովիտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ZA 340 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ կողաշրջվել դեպի հարակից ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1967 թ. ծնված Մ. Շ.-ը, 1967 թ. ծնված Ռ. և 1988 թ. ծնված Է. Ս.-ները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր` 1960 թ. ծնված Գ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ժամը 03.00-ի սահմաններում մահացել է: