|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Օգոստոսի 26-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mersedes E-320» մակնիշի 86 OQ 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել : Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Հ. Հ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: