|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մատաղիսում զոհված զինծառայողներից մեկը` 53-ամյա Նոդարիկ Մարգարյանը, Լոռու մարզի Գուգարք գյուղից էր: Մարգարյանը զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդն էր:
Գուգարքի գյուղապետարանի աշխատակից Հայկանուշ Սարգսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ զինծառայողն ապրում էր Մատաղիսում` արդեն քանի տարի:
«81-ամյա մայր ունի, 2 տղա և 1 աղջիկ. աղջիկն ամուսնացած է, մեկ երեխա ունի: Տղաներից մեկը 31 տարեկան է` աշխատում էր Երևանում, վերջերս գնաց Ռուսաստան` արտագնա աշխատանքի, որ գլուխը պահի, մյուս տղան 24 տարեկան է, հաշմանդամություն ունի, չի աշխատում: Գյուղում նրան բոլորն էին սիրում, աշխատում` ապրում էին»,-ասաց Սարգսյանը: