կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-11 09:05
Հասարակություն

Տարոն Մարգարյանը՝ թիկնապահական գնդով շրջապատված. ՛՛հրապարակ՛՛

Տարոն Մարգարյանը՝ թիկնապահական գնդով շրջապատված. ՛՛հրապարակ՛՛

Երեկ Երեւանի ավագանու նիստի կապակցությամբ ոստիկանական ջոկատը կրկին հայտնվել էր շուրջօրյա ոստիկանական հսկողության տակ գտնվող Երեւանի քաղաքապետարանում: «Հրապարակ»-ը գրում է, որ դեռ մուտքի աստիճանների մոտ քաղաքապետարանի լրատվության վարչության պետը դավթարով ստուգել է հավատարմագրված լրագրողների անուններն ու միայն դրանից հետո ներս թողել: Հետո «պահակազորը» տեղափոխվել է նիստերի դահլիճ. լրատվականի պետն ու աշխատակիցը կրծքով փակել են դեպի Տարոն Մարգարյան տանող բոլոր ճանապարհները եւ ոչ մի լրագրողի թույլ չեն տվել, որ մոտենա նրան:

 

Երբ «Հրապարակ»-ի լրագրողը հաջողեցրել է պատը ճեղքել ու մոտենալ, պետը խուճապահար վազել է, ետեւից բռնել ու տարել հակառակ ուղղությամբ: Երբ այս խայտառակությանն ամբիոնի մոտից լուռ հետեւող Տարոն Մարգարյանին լրագրողը հեռվից դիմել է՝ ինչի՞ց եք վախենում ու պաշտպանվում, փոխանակ մոտենաք ու պատասխանեք լրագրողների հարցերին, նա չի արձագանքել, այլ անհաղորդ ու վախվորած  հայացքով նայել է նրան: Նիստից հետո նույնպես «թիկնապահները» շարունակել են նրան պաշտպանել, իսկ քաղաքապետի դռան մոտ էլ, դե, մշտապես հսկող մի ոստիկան կա:

 

 

Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի խմբագրականում: