|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Տեղեկացրել էինք, որ Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ինչպես նաև Հայաստան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներից շատերն այցելել են Երվանդ Քոչարի տուն-թանգարան: Նրանք այս պահին «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ում են: Տիկնայք ծանոթանում են տեղում առկա արվեստի գործերին, շրջում գրեթե բոլոր սրահներում:
Բրիջիթ Մակրոնը Կասկադի բարձունքից Երևանին նայելիս ասաց. «Անհավանական տեսարան է»: Աննա Հակոբյանն էլ հավելեց. «Արարատն արդեն իսկ բավական է»:
Նրանք դեռ շարունակում են շրջել կենտրոնում: