Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամեն անգամ Նիկոլին դիտելիս, լսելիս գարշանք ես ապրում․ երեկ ԱԺ-ում նրա ամփոփիչ ելույթը թերուսի ելույթ էր. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ շեշտելով, որ Փաշինյանի՝ պատերազմի, դրա ընթացքի վերաբերյալ հիմնավորումները խոսում են այն մասին, որ այս մարդն ի սկզբանե իմացել է, թե ինչու է ստանձնում երկրի ղեկավարի պարտականությունը, Արցախի հարցի վերաբերյալ հստակ առաջադրանք է ունեցել:
«Նա գիտեր, որ այդ չարաբաստիկ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է ստորագրեր, բայց գնաց ցեղասպան ճանապարհով: Հայրենազրկումը տեղի ունեցավ ցեղասպանության եւ ՀՀ զինված ուժերի կազմալուծման միջոցով: Այն մի քանի տարիները, որ նա պաշտոնավարեց, բերեցին այսպիսի եզրահանգնման: Այն, որ նրա երեկվա ելույթը նաեւ ինքնախոստովանական ցուցմունք է, միանշանակ է, եւ ապագայում, երբ սկսվի նրա նկատմամբ դատական գործընթաց, այս ելույթը նույնպես պետք է ներառեն մեղադրական եզրակացության մեջ»,- ասաց Փաստանջյանը:
Անդրադառնալով Փաշինյանի ընտանիքի անդամներին, մասնավորապես՝ նրանց մասնակցությանը պատերազմին՝ Փոստանջյանը շեշտեց. «Նրանք չեն եղել, իր ձեւակերպումով ասած, խրամատաբջիջներում: Մենք չգիտենք, թե ով է, Աշոտիկին փաթաթված, զոհվել խրամատաբջիջում: Եթե զոհվել է, ապա որտե՞ղ է ամփոփվել, ո՞ր հողում, ո՞ր խրամատում է մնացել կամ չի մնացել, մենք չգիտենք: Սա խոսում է այն մասին, որ Նիկոլը ճշմարտությունը չի ասել, ճշմարտությունից հեռու էին նրա բոլոր արտահայտությունները»:
Նա մեջբերեց նաեւ Փաշինյանի՝ ժամանակին Արցախի հարցի վերաբերյալ տված սուտ խոստումներն ու պոպուլիստական ելույթները. «Նա ի սկզբանե ասում էր, որ եթե Արցախի հարցի վերաբերյալ լինեն բանակցություններ եւ առաջարկներ, ապա ինքը հրապարակայնորեն կկիսվի հանրության հետ, դա չի արել: Հիմա ասում է, որ եղել է անհույս պայքար, քանի որ, մինչ իր պաշտոնավարումը, արդեն իսկ ամեն ինչ լուծված է եղել: Եթե ամեն ինչ լուծված է եղել, ապա ինչո՞ւ չես հայտնել հանրությանը, ինչո՞ւ ես լռել: Դու ասում էիր՝ «ինչ-որ պետք է, դա էլ բանակցում եմ»: Փաստացի, ինչ-որ պետք է չի եղել, դա ես բանակցել՝ ինչպես պետք է հանձնես մեր հայրենիքը, ինչ եղանակով պետք է հանձնես»:
Հիմա, ըստ Փոստանջյանի, մենք տեսնում ենք արդյունքներն ու հետեւանքները՝ ցեղասպանություն, հայրենազրկում, բանակի կազմալուծում: «Դեռ ավելին՝ հիմա էլ ցանկանում է մտնել մի այլ փուլ՝ լուծարել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական, պետական ինստիտուտները: Այս ամենի համատեքստում, այս եզրափակիչ փուլում պետք է դիտարկենք ոչ թե ընտրություններ կամ ընտրությունների մասնակցություն, այլ ազգային-ազատագրական պայքարի մի փուլ, որով պետք է ազատվենք այս կործանարար քաղաքականությունից եւ այն իրականացնողներից՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի»,- ընդգծեց նա:
Մանրամասները դիտեք տեսանյութում։