կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 16:10
Հասարակություն

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի բարձունքից

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի բարձունքից

Դաշնակցական անվանի մտավորական Նիկոլ Աղբալյանը ասել է. «Այն դատերը կմեռնեն, որոնք պաշտպան չունեն»:

Իսկ ՀԱՅ ԴԱՏԸ կենդանի է եւ կենդանի կմնա, քանի դեռ կենդանի է հայ ժողովրդի պայքարի ոգին: Քանի դեռ կենդանի է մեր իրավունքի գիտակցության ոգին: Քանի դեռ վճռական ենք չներելու ոճրագործությունը ոչ թե կույր վրեժխնդրությամբ, այլ գիտակցաբար: Քանի դեռ վճռական ենք կերտելու ՄԻԱՑՅԱԼ երկիր`Եփրատից դեպի արեւելք, մինչեւ Արցախի արեւելյան սահմանաեզրը:

Ուրեմն չմոռանա՛նք, չվարանե՛նք եւ գիտակցե՛նք, որ ներկա սերնդին է բախտ վիճակվել կերտելու նոր Հայաստանը` ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ: