Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը նշեց, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ժամանակ Հայաստան այցելած հյուրերին առանձնապես տպավորել է հայկական գինին ու կոնյակը:
«Ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ, մասնավորապես շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի որակի մասին: Մեր գինիներն ու կոնյակը շատ լավ տպավորություն են թողել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել մի որոշակի միջազգային ստանդարտի: Մենք պետք է քաջալերենք մեր գինեգործներին ու կոնյակագործներին նոր շուկաներ մտնելու և արտադրանքի ծավալները մեծացնելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը:
Նա շեշտեց, որ գինեգործությունն ու կոնյակագործությունը հեռանկարային ոլորտ է, թեև կան շատ խնդիրներ, մասնավորապես հայկական կոնյակ անվան տակ արտադրվում են խմիչքներ, որոնք այդ անվան հետ կապ չունեն: Շատ անբարեխիղճ արտադրողներ ներկրում են կոնյակի սպիրտ և վաճառում այն «հայկական կոնյակ» անվան տակ` վնասելով բրենդի հեղինակությանը: Ուստի, վարչապետի խոսքով, ոլորտում պետք է մեծացնել վերահսկողությունը: