Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Հարությունյանը, որը երեկ «ոսկե բանալի» է ստացել, կառավարության «վերջին մոհիկաններից է», նա նախարար է աշխատում 1998 թվականից, ապա 2007-ին պատգամավոր է ընտրվել, իսկ 2014-ից կրկին վերադարձել գործադիր՝ որպես աշխատակազմի դեկավար-նախարար։ Ու թեեւ նա օրեր առաջ վերանշանակվեց իր պաշտոնին, բայց կառավարության աղբյուրներն ասում են, թե «դիսկոմֆորտի» մեջ է, քանի որ Կարեն Կարապետյանը նրան այնպես չի ընդունում, ինչպես Հովիկ Արգամիչը։
Կարապետյանը խորանում է նրա ներկայացրած հարցերի մեջ, երբեմն՝ «չորում», եւ դա նկատելի է անգամ կառավարության նիստերի ժամանակ։ Դավիթ Հարությունյանին չսիրողների շրջանակը ոգեւորված է սրանից, նրանք ասում են. «Նոր վարչապետը Դավիթ Հարությունյանին իջեցրել է աստղային բարձունքից եւ հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: