|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսաուղերձ, որում անդրադարձել է 2018 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացված պարգևավճարներին:
«Քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին ինքը պաշտոնավարում էր ընդամենը երկու ամիս, ապա որոշում կայացվեց պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես որոշվել էր 2017 թվականին և հաստատվել 2018 թվականի բյուջեով: Այդպես էլ արվեց, սակայն մի վերապահումով, որ այս անգամ հանձնարարեցի, որ պարգևավճար ստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, քանի որ տարիներ ի վեր կային աշխատակիցներ, որոնք այս գումարները չէին ստանում՝ չնայած, որ աշխատում էին, իրենց ուժը, եռանդը դնում այս գործի մեջ»-իր տեսաուղերձում ասել է քաղաքապետը: