Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ կառավարության` օգոստոսի 31-ի նիստում որոշում կայացվեց փոփոխություն կատարել գործադիրի` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, և «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, գույքը` 2 702 469 606 ՀՀ դրամ գնահատված արժեքով, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում դերասան Հայկ Մարությանը նշեց, որ չգիտի` որքանով է լավ կամ վատ փաստը, որ «Հայֆիլմը» պետականացվել է, քանի որ տեղյակ չէ` պետությունն ի՞նչ ծրագիր ունի, ի՞նչ պետք է անի դրա հետ:
«Ընդհանրապես, «Հայֆիլմ»-ն այսօր կինոարտադրող ընկերություն չէ, շենքերի հավաքածու է և արխիվ: Մենք այնտեղ աշխատել ենք, և ես գիտեմ: Յուրաքանչյուր կազմակերպություն, որն ինչ-որ անհատի է պատկանում, ու բան չի արվում, լավ է, որ պետականացվում է, կապ չունի` «Հայֆիլմն» է, թե` ուղղակի շենք: Ուրիշ հարց է, որ սրանից հետո էլ պետությունն այդ շենքը վաճառի ինչ-որ մեկին ու փողերը հեչ արվի»,- ասաց Մարությանը:
Նա նշեց նաև, թե շատ կուզենար, որ պետականացվեին ՀԷՑ-ը, «Գազպրոմը», հանքերը: «Պատկերացնո՞ւմ եք` ինչ հրաշք կլիներ»,- ասաց դերասանը:
Ըստ Մարությանի` կինոյի զարգացումը խթանելը հենց այնպես չի լինում, մեծ աշխատանք պետք է տարվի, մեծ ներդրումներ են հարկավոր: Իսկ «Հայֆիլմի» դեպքում պետք է հասկանալ` իմաստ ո՞ւնի նման մեծ ստուդիա պահելը, թե` ոչ, որովհետև, ըստ նրա, իրենք այսօր, այնուամենայնիվ արտադրում են ֆիլմ, բայց չունեն մեծ շենքեր: